Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2021, 727 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 2-րդ կետը 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Սերտիֆիկատ չի պահանջվում 0-ից մինչև 11 ամսական 29 օրական երեխաների համար։».
2) 2-րդ կետում 2-րդ նախադասությունը «հետազոտության արդյունքը» բառերից հետո լրացնել «նմուշառման տարեթիվը (օր, ամիս, տարի) և ժամը,» բառերով, իսկ 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց կողմից սերտիֆիկատը (տեղեկանքը) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2194-Ն որոշմամբ սահմանված կարգով:».
3) 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատի փոխարեն անձը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք) (այսուհետ՝ պատվաստման սերտիֆիկատ): Պատվաստման սերտիֆիկատը լինում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզվով` պատվաստումն իրականացրած կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, առաջին և երկրորդ դեղաչափի ներարկման տարեթվերը (օր, ամիս, տարի), ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:
ԱՐՄԵԴ համակարգում գրանցված անձանց դեպքում սույն կետի պահանջներին բավարարող պատվաստման սերտիֆիկատը կարող է հասանելի լինել համապատասխան բջջային հավելվածով։ Անձը կարող է բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով ներկայացնել պատվաստման վերաբերյալ տեղեկանք՝ պաշտպանված գծիկային կոդի (QR կոդ) միջոցով:».
4) 3-րդ կետում «Բացի սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատի» բառերը փոխարինել «Բացի սույն հավելվածի 2-րդ և 2.1-ին կետերով սահմանված սերտիֆիկատի և պատվաստման սերտիֆիկատի» բառերով.
5) 5-րդ կետը «սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատը» բառերից հետո լրացնել «կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատը» բառերով, իսկ երկրորդ նախադասության «սերտիֆիկատ» բառից հետո՝ «կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ» բառերով.
6) 6-րդ կետը «գրանցվելուց հրաժարվելու» բառերից հետո լրացնել «կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ չունենալու» բառերով.
7) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո, սույն հավելվածի 2-րդ կետի հիմքով հոսպիտալացման կիրառման դեպքում, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ և ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ անձն ուղեկցվում է մինչև շտապ օգնության մեքենա և տեղափոխվում համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն, իսկ 3-րդ կետով սահմանված միջոցառման կիրառումից հրաժարվելու դեպքում կիրառվում է մեկուսացում 14 օրացուցային օրով։ Մեկուսացման հրահանգը տրվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի անունից` մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի գրավոր հրահանգով` նշելով չկատարման համար ՀՀ օրենսդրական ակտերով սահմանված պատասխանատվության միջոցները: Մեկուսացման դեպքում անձը ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի սահմանած մեկուսացման վայր:».
8) 9-րդ կետը «սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատ» բառերից հետո լրացնել «կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ» բառերով.
9) 9-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Սույն հավելվածի 3-րդ կետից բացառություն է արվում նաև օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների անդամների համար՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք (վերջին 72 ժամ վաղեմությամբ) կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: