4 Մայիսի 2021, 704 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1408-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 138-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1031-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1408-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 27-րդ կետում՝
ա. «խորհրդի անդամների թիվը 32 է» բառերը փոխարինել «խորհրդի անդամների թիվը 20 է» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Խորհուրդը համարվում է ձևավորված, եթե նշանակվել են խորհրդի անդամների կեսից ավելին:».
2) 28-րդ կետում «25 տոկոսը» բառերը փոխարինել «10 տոկոսը» բառերով.
3) 30-րդ և 31-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 55 տոկոսը):
31. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 10 տոկոսը):».
4) 38-րդ կետից հանել «հոգաբարձուների խորհրդի որոշմամբ» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 138-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 26-րդ կետում՝
ա. «խորհրդի անդամների թիվը 24 է» բառերը փոխարինել «խորհրդի անդամների թիվը 20 է» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Խորհուրդը համարվում է ձևավորված, եթե նշանակվել են խորհրդի անդամների կեսից ավելին:».
2) 27-րդ կետում «25 տոկոսը» բառերը փոխարինել «10 տոկոսը» բառերով.
3) 29-րդ և 30-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 55 տոկոսը):
30. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 10 տոկոսը):»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1031-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 26-րդ կետում՝
ա. «խորհրդի անդամների թիվը 24 է» բառերը փոխարինել «խորհրդի անդամների թիվը 20 է» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Խորհուրդը համարվում է ձևավորված, եթե նշանակվել են խորհրդի անդամների կեսից ավելին:».
2) 27-րդ կետում «25 տոկոսը» բառերը փոխարինել «10 տոկոսը» բառերով.
3) 29-րդ և 30-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 55 տոկոսը):
30. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 10 տոկոսը):»:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում՝ սույն որոշումից բխող փոփոխությունների պետական գրանցումն օրենքով սահմանված կարգով։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: