29 Ապրիլի 2021, 681 - Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել սույն որոշման hավելվածով սահմանված ցանկում ընդգրկված նվիրաբերողների կողմից տրամադրված 666 միավոր շարժական գույքը (այսուհետ՝ գույք) և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությանը (այսուհետ՝ միգրացիոն ծառայություն)՝ Հայաստանի Հանրապետության միգրացիոն ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով:
2. Միգրացիոն ծառայության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և հաշվառումը միգրացիոն ծառայության հաշվեկշռում: