29 Ապրիլի 2021, 688 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 361-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ
և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 361-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 25-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ընդ որում, եթե շահառուն ծրագրի 23-րդ կետի պայմաններին համապատասխան իր ցանկությամբ վարկավորվել է առանց կարկտապաշտպան ցանցի այգեհիմնում կատարելու համար, ապա կարկտապաշտպան ցանցի անցկացման նպատակով լրացուցիչ վարկավորում ստանալու համար կարող է դիմել ֆինանսական կառույցին՝ շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում։ Կարկտապաշտպան ցանցի անցկացման համար լրացուցիչ վարկավորումը ֆինանսական կառույցի կողմից իրականացվում է շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագրի, ծրագրի 23-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված սահմանաչափերի շրջանակներում՝ վարկի գումարի վերահաշվարկ կատարելու միջոցով։ Շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագրով սահմանված վարկի տրամադրման պայմանները փոփոխման ենթակա չեն։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։