Կառավարության որոշումներ

29 Ապրիլի 2021, 663 - Ա

«ԳՅՈՒԿՈՆԴ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածները, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով հաստատված ցանկի 42-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 9-ի N 101-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) 699,487.4 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյուկոնդ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն), որի կանոնադրական կապիտալը կազմում է 46,770.0 հազ. դրամ (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Խանջյան 1), 30.019243 տոկոս պետական բաժնեմասը (1404 հատ, յուրաքանչյուրը՝ 10,000.0 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Սահմանել ընկերության պետական բաժնեմասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2020 թվականի հունիսի 26-ի դրությամբ գնահատված արժեքը 176,074.09 հազ. դրամ, իսկ աճուրդի մեկնարկային գինը, գնահատված արժեքի 75 տոկոսը՝ 132,055.57 հազ. դրամ։
3. Սահմանել, որ ընկերության գնահատված պարտավորությունները 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 112,950.0 հազ. դրամ, այդ թվում՝
1) երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ՝ 90,460.0 հազ. դրամ.
2) հետաձգված հարկային պարտավորություններ՝ 21,456.0 հազ.դրամ.
3) կրեդիտորական պարտքեր գնումների գծով՝ 959.0 հազ.դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 7.0 հազ. դրամ.
5) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 68.0 հազ. դրամ:
4. Ընկերության պարտավորությունները 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ կազմել են 121,270 հազ. դրամ, այդ թվում՝
1) երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ՝ 99,291.0 հազ. դրամ.
2) հետաձգված հարկային պարտավորություններ՝ 21,456.0 հազ. դրամ.
3) առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 466.0 հազ.դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 6.0 հազ. դրամ.
5) պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 51.0 հազ. դրամ:
5. Կոմիտեի նախագահին՝
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը գնահատված արժեքի 75 տոկոսի չափով՝ 132,055.57 հազ. դրամ արժեքով մասնավորեցումն աճուրդով չկայանալու դեպքում 15 օր հետո ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման դասական աճուրդով՝ մեկնարկային գին սահմանելով գնահատված արժեքի 50 տոկոսը՝ 88,037.04 հազ. դրամ.
3) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդների անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդների մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
4) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, պետական բաժնեմասի արժեքի որոշման համար նախատեսված՝ 1,227.6 դրամի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
ա. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները,
բ. բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում։
6. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։ Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում աճուրդի մասնակցության նախավճարը չի վերադարձվում և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
7. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արդյունքների ամփոփման մասին արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի: