29 Ապրիլի 2021, 679 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 39 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության 2011 թվականի 17 փետրվարի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6.2-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 18-ի «Շենքային համալիրն օգտագործման հանձնելու մասին» N 39 որոշման 1-ին կետում «2021» թիվը փոխարինել «2031» թվով:
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) հետ կնքված պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) կնքումը` սահմանելով, որ համաձայնագրի կնքման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին: