22 Ապրիլի 2021, 622 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ամրացված՝ 2005 թվականի արտադրության MERCEDES SPRINTER մակնիշի VIN WDB9036621R804603 (նույնականացման համարը՝ SN010TR/BS283B), 585 180 դրամ սկզբնական արժեքով մարդատար մեքենան հետ վերցնել և նվիրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորայք համայնքին՝ վերջինիս կարիքների համար օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավարի հետ կնքել նվիրատվության պայմանագիր և ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները՝ պայմանագրում նախատեսելով նաև, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորայք համայնքի միջոցների հաշվին: