Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2021, 606 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 665-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 665-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշման 1-ին կետի «2019 թվականի մայիսի 31-ից մինչև 2021 թվականի մայիսի 31-ը ներառյալ» բառերը փոխարինել «2019 թվականի մայիսի 31-ից մինչև 2022 թվականի մայիսի 31-ը ներառյալ» բառերով։