Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2021, 600 - Ն

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 757-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 14-րդ մասի պահանջները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների և 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում շենքերի, շինությունների դասակարգումը բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության՝
1) բնակելի նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հասարակական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) արտադրական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի։
2. Մեկից ավելի տարբեր նպատակային նշանակությամբ օգտագործվող շենքերը, շինություններն ընդգրկվում են սույն որոշմամբ սահմանված այն նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման կազմում, որն ունի ավելի մեծ մակերես՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի ու բազմաֆունկցիոնալ շենքերի և բնակելի տների։
3. Բազմաբնակարան բնակելի և բազմաֆունկցիոնալ շենքերում գտնվող հասարակական կամ արտադրական նշանակության շինությունները, ըստ նպատակային նշանակության, դասակարգվում են հասարակական կամ արտադրական նշանակության։
4. Բնակելի կառուցապատման հողամասում գտնվող կամ կառուցման համար նախատեսված տնտեսական և օժանդակ շինությունները, ըստ նպատակային նշանակության, դասակարգվում են բնակելի նշանակության։
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» N 757-Ն որոշումը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

հավելված1

հավելված2

հավելված3