Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2021, 587 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ), ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) աճուրդի կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի։
2. Պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմիններ) տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքը (բացառությամբ՝ պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքը, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար), պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող (այսուհետ՝ պետական գույք) և կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքն օտարվում է (այսուհետ՝ վաճառք) հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային) կամ ուղղակի եղանակով։
3. Սահմանել, որ պետական գույքի կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) պետական գույքի վաճառքն իրականացնում է ելնելով հետևյալ սկզբունքներից՝
1) պետական գույքի վաճառքի գործընթացում բոլոր մասնակից գնորդների համար հավասար հնարավորությունների ապահովում.
2) պետական գույքի վաճառքի գործընթացի թափանցիկության և հրապարակայնության ապահովում, ինչպես նաև հանրային լայն շերտերին վաճառքի ենթակա գույքի վերաբերյալ տեղեկատվությունների իրազեկման արդյունավետ կազմակերպում.
3) պետական գույքի վաճառքի բնագավառում միասնական գնային քաղաքականության իրականացում.
4) վաճառքի կազմակերպման արդիական միջոցների ներգրավման շնորհիվ պետական գույքի վաճառքի գործընթացի արդյունավետության բարձրացում։
4. Սահմանել, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնադրամները և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները ընկերությունները կարող են մասնակցել պետական գույքի առանձին տարրերի վաճառքին, եթե դա նախատեսված է այդ գույքի վաճառքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել՝
1) պետական սեփականություն հանդիսացող գույքի վաճառքի համար հավանական գնորդների կողմից ներկայացվող գործարար (ներդրումային) ծրագրի օրինակելի ձևը.
2) պետական մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքի պահառության կարգը։
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշումը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4