15 Ապրիլի 2021, 596 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2095-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» N 2095-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները ՝
1) որոշման 1-ին կետում «հավելվածում» բառը փոխարինել «հավելվածի 1-ին և 2-րդ կետերում» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման հավելվածի 3-րդ կետում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման աշխատանքների կատարման գնման պայմանագրում կատարել փոփոխություն՝ աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանելով 2021 թվականի ապրիլի 30-ը:».
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 3-րդ կետում նշված պայմանագրում փոփոխություններ կատարելիս չեն կիրառվում նույն պայմանագրի կնքման օրվա դրությամբ գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 10-րդ ենթակետի պահանջները, իսկ բանկային երաշխիքի ձևով պայմանագրի ապահովման փոխարեն կապալառուն ներկայացնում է պայմանագրի ապահովում՝ միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի ձևով:»: