Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2021, 579 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 90-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 148-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 90-Լ որոշման հավելվածի 5-րդ կետում «ապրիլի» բառը փոխարինել «մայիսի» բառով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 8-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 148-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի 3-րդ կետում «ապրիլի» բառը փոխարինել «մայիսի» բառով, իսկ «(անձնագիր կամ նույնականացման քարտ)» բառերից հետո լրացնել «, իսկ անձնագիր կամ նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ ծննդյան վկայականի սերիան ու համարը» բառերով.
2) հավելվածի 11-րդ և 12-րդ կետերը «փաստաթղթի» բառից հետո լրացնել «կամ ծննդյան վկայականի» բառերով.
3) հավելվածի 17-րդ կետում «մայիսի» բառը փոխարինել «հունիսի» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա: