Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2021, 577 - Ա

ԳՐԻԳՈՐ ՍՈՒՐԵՆԻ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՈՒՐԵՆԻ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Գրիգոր Սուրենի Չիբուխչյանին (ծնվ.՝ 1996 թվականի օգոստոսի 14-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Եղբայրության 11 շ., բն. 27) և Հովհաննես Սուրենի Չիբուխչյանին (ծնվ.՝ 1995 թվականի մայիսի 4-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Եղբայրության 11 շ., բն. 29):