Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2021, 539 - Ա

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

  Ղեկավարվելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Ճնգրյանին՝ 3 տարի ժամկետով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 17-ի «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին» N 1431-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։