Կառավարության որոշումներ

28 Հունվարի 2004, 18 - Ա

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում կատարվող բարեփոխումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացնող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման արդյունքները հաստատելու մասին» N 1952-Ն որոշման համաձայն ստորև նշված ընկերությունների հաշվապահական հաշվեկշիռներում արտացոլված` վերագնահատումից ու վերաչափումից առաջացած տարբերությունների չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնել «Մարտունի-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը` 412173.0 հազ. դրամով, «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը` 9866609.0 հազ. դրամով, «Եղեգնաձոր-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը` 691555.0 հազ. դրամով և «Վայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը` 768988.0 հազ. դրամով:

2. «Մարտունի-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 172604.5 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով «Մարտունի-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 653460.308 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 2 հավելվածի, և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

4. «Եղեգնաձոր-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 481894.782 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 3 հավելվածի, և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով «Եղեգնաձոր-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

5. «Վայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 122048.175 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 4 հավելվածի, և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով «Վայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) սույն որոշման 2-5-րդ կետերում նշված` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված գույքը ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ այն ավելացնելով համապատասխան չափով.

բ) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման պահանջների կատարումը.

գ) ապահովել«Մարտունի-ոռոգում», «Թալին-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Վայք-ոռոգում» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրություններում` սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը:

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

հունվարի 15-ի N - Ա որոշման

  

Ց Ա Ն Կ

«ՄԱՐՏՈՒՆԻ-ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2004 թվականի

հունվարի 15-ի N - Ա որոշման

 

 Ց Ա Ն Կ

«ԹԱԼԻՆ-ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

 Հավելված N 3

ՀՀ կառավարության 2004 թվականի

հունվարի 15-ի N - Ա որոշման

  

Ց Ա Ն Կ

«ԵՂԵԳՆԱՁՈՐ-ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2004 թվականի

հունվարի 15-ի N - Ա որոշման

  

Ց Ա Ն Կ

«ՎԱՅՔ-ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ