Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2021, 588 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-ևդ և 57-րդ կետերի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոփոխություն կատարել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «ԱյԱրԴի Ինջինիերինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի մարտի 4-ին կնքված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում վերակառուցվող Մ-1‚ Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների մատուցման N RA/CS/SSS/01 պայմանագրում՝ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելով լրացուցիչ 2 ամսով: