Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2021, 574 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 703-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34րդ հոդվածի 1ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22ի «Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը հաստատելու մասին» N 703Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1․3րդ կետով.
1․3․ 1․2րդ կետի մոնիթորինգի իրականացման ժամկետը հաշվարկվում է 2021 թվականի հունվարի 1ից։.
2) որոշման հավելվածի 6․1ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3րդ ենթակետով.
3) 1 լ/վրկ ջրաելքով թառափ և իշխան ձկնատեսակների համար՝ ընդհանուր նվազագույնը 750 կգ։․
3) որոշման հավելվածի 6․2րդ կետում 1ին և 2րդ բառերը փոխարինել 1ին, 2րդ և 3րդ բառերով։