Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2021, 548 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5րդ հոդվածի 5րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել քաղաքացի Արմեն Ռաֆիկի Սիրունյանի (անձնագիրը՝ AR0279637, 03.05.2017 թ. տրված՝ 009ի կողմից) կողմից հանձնվող, «ՈՒԱԶ22069504» մակնիշի (թողարկման տարեթիվը՝ 2020 թվական, նույնացման համարը՝ XTT220695M1203848) տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք):
2. Սույն որոշման 1ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ պետական պահպանության ծառայության կողմից շահագործելու նպատակով։
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում քաղաքացի Արմեն Ռաֆիկի Սիրունյանի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնմանընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին։