15 Ապրիլի 2021, 581 - Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՈՒ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն):
2. «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերից հետ վերցնել անշարժ գույքը՝ համաձայն N 2 հավելվածի, և անհատույց ու անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել կազմակերպությանը:
3. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ կազմակերպության տնօրենի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, սահմանված կարգով ապահովել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումը` պայմանագրերից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին: