15 Ապրիլի 2021, 578 - Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Լյովա Հովհաննեսի Գևորգյանին (ծնվ.՝ 24.07.2002 թ., քաղ. Գյումրի, Հանեսօղլյան փ., շ. 22, բն. 11, Շիրակի մարզի ԶԿ), Մենուա Արտյոմի Յարիբեկյանին (ծնվ.՝ 09.08.2002 թ., քաղ. Վանաձոր, Ավետիսյան փ., շ. 61, բն. 49, Լոռու մարզի ԶԿ) տրված տարկետումը՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի կազմում այդ քաղաքացիների ընդգրկված չլինելու հիմքով:
2. Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Հայկ Արիստակեսի Բաբայանին (ծնվ.՝ 19.11.2002 թ., քաղ. Երևան, Գալշոյան 8/1 շ., բն. 48, Երևանի թիվ 3 ԶԿ) տրված տարկետումը՝ Հայաստանի հրաձգության հավաքական թիմի կազմում այդ քաղաքացու ընդգրկված չլինելու հիմքով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 135-Ա որոշման N 1 հավելվածի 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերը։