8 Ապրիլի 2021, 531 - Լ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի ա պարբերությունը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2019 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» ԱԺՈ-002-Ն
որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը՝
համաձայն N 1 հավելվածի.
2) սույն կետի 1-ին կետով հաստատված ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի: