Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2021, 528 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ, ԿՈՏԱՅՔԻ, ՍՅՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՈՒ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած քաղաքացիներին Ստեփանակերտ տեղափոխելու հետ կապված ուղևորափոխադրողներին փոխհատուցում տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի  Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2021 թվականին հատկացնել 61,782.3 հազ. դրամ (որից` առաջին կիսամյակում` 61,782.3 հազ. դրամ)` համաձայն N 7 հավելվածի, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ 60,030.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի
տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին»
հոդվածով (որից` առաջին կիսամյակում՝ 60,030.0 հազ. դրամ).
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 320.0 հազ.
դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր
բնույթի այլ ծառայություններ» հոդվածով (որից` առաջին կիսամյակում՝ 320.0 հազ.
դրամ).
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ 870.0 հազ.
դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով (որից` առաջին կիսամյակում՝ 870.0 հազ. դրամ).
4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին՝ 312.3 հազ.
դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր
բնույթի այլ ծառայություններ» հոդվածով (որից` առաջին կիսամյակում՝ 312.3 հազ. դրամ).
5) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին՝ 120.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով (որից` առաջին կիսամյակում՝ 120.0 հազ.
դրամ).
6) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին՝ 130.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով (որից` առաջին կիսամյակում՝ 130.0 հազ.
դրամ):
2. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել  վերաբաշխում, N 1 հավելվածի N 7 աղյուսակում կատարել լրացում և Հայաստանի
Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող
միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 17-ից հետո ծագած հարաբերությունների վրա:  

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7