Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2021, 480 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 95-Ն որոշման 4-րդ կետում երկու ամիս ժամկետով բառերը փոխարինել մինչև 2021 թվականի հուլիսի 8-ը բառերով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ապրիլի 22-ին: