Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2021, 509 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման մեջ
կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ ենթակետով․
«9) կենսաթոշակները և միանվագ դրամական վճարներն անկանխիկ եղանակով վճարվում են նաև Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային
օպերատորի կողմից։»․
2) որոշման N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ և 11-րդ ենթակետերով․
«10) ազգային օպերատոր՝ Հայաստանի Հանրապետության փոստային կապի
ազգային օպերատոր․
11) հաշվարկային հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջների համաձայն կենսաթոշակառուի անվամբ ազգային օպերատորի մոտ բացված էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ, որը կիրառվում է ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակը կամ միանվագ դրամական վճարն անկանխիկ եղանակով վճարելու համար:»,
բ. 3-րդ կետը «բանկի» բառերից հետո լրացնել «կամ Ազգային օպերատորի» բառերով,
գ. 6-րդ կետի 3-րդ ենթակետը «բանկի» բառից հետո լրացնել «կամ ազգային օպերատորի» բառերով, իսկ 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ (եթե կենսաթոշակը ստանում է բանկի միջոցով) կամ ազգային օպերատորին (եթե կենսաթոշակն
ստանում է ազգային օպերատորի միջոցով) ներկայանալու և բանկի կամ ազգային օպերատորի հետ համապատասխան բանկային հաշվի կամ հաշվարկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ կամ ազգային օպերատոր ներկայանալու ամսվան
հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, իր՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին կամ ազգային օպերատորին հավաստելու պարտավորության մասին (կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում):»,
դ. 7-րդ կետը «բանկին» բառից հետո լրացնել «, ազգային օպերատորին»
բառերով,
ե. 8-րդ կետը «բանկի» բառից հետո լրացնել «, ազգային օպերատորի» բառերով,
զ. 8.2-րդ կետի 2-րդ ենթակետը «բանկի» բառից հետո լրացնել «կամ ազգային օպերատորի» բառերով, իսկ 6-րդ ենթակետը «բանկի» բառից հետո՝
«(եթե միանվագ դրամական վճարի գումարը պետք է վճարվի բանկի միջոցով)
կամ ազգային օպերատորի (եթե միանվագ դրամական վճարի գումարը պետք է
վճարվի ազգային օպերատորի միջոցով)» բառերով,
է. 8.4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը «բանկերի» բառից հետո լրացնել
«կամ ազգային օպերատորի» բառերով, իսկ 4-րդ ենթակետը «բանկերի» բառից
հետո՝ «(եթե միանվագ դրամական վճարի գումարը պետք է վճարվի բանկի միջոցով) կամ ազգային օպերատորի (եթե միանվագ դրամական վճարի գումարը
պետք է վճարվի ազգային օպերատորի միջոցով)» բառերով,
ը. 8.5-րդ կետում «(բանկ ներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից հաստատվելու)» բառերը փոխարինել «(բանկ կամ
ազգային օպերատորին ներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ ազգային օպերատորի կողմից հաստատվելու)» բառերով, իսկ
«բանկից» բառից հետո լրացնել «կամ ազգային օպերատորից» բառերով,
թ. 9-րդ կետը «սոցիալական ապահովության հաշվին» և «միանվագ դրամական վճարների հաշվին» բառերից հետո լրացնել «կամ ազգային օպերատորի
մոտ բացված հաշվարկային հաշվին» բառերով,
ժ. 10-րդ կետը «միանվագ դրամական վճարների հաշվին» բառերից հետո
լրացնել «կամ ազգային օպերատորի մոտ բացված հաշվարկային հաշվին» բառերով,
ժա. 11-րդ կետը «պայմանագրով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կենսաթոշակներն ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով վճարելու
ծառայությունների մատուցման պայմանագրով» բառերով,
ժբ. 12-րդ կետը «բանկի» բառից հետո լրացնել «կամ ազգային օպերատորի» բառերով, իսկ «բանկ» բառից հետո՝ «կամ ազգային օպերատոր» բառերով,
ժգ. 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«14. Սույն կարգով և պայմանագրով սահմանված ժամկետներում ու կարգով ծառայությունը բանկին, ազգային օպերատորին է տրամադրում էլեկտրոնային
վճարման ցուցակը և, գանձապետարանի միջոցով, ապահովում է վճարման ենթակա գումարի փոխանցումը բանկին կամ ազգային օպերատորին, որոնք ապահովում
են կենսաթոշակի գումարի փոխանցումը կենսաթոշակառուի բանկային հաշվին
կամ հաշվարկային հաշվին:
15. Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակառուների էլեկտրոնային վճարման ցուցակը բանկին կամ ազգային օպերատորին է տրամադրվում, և
վճարման ենթակա գումարը բանկին կամ ազգային օպերատորին է փոխանցվում սույն կարգի 8.3-րդ կետում նշված՝ ծառայություն ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա։»,
ժդ. 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-16.3-րդ
կետերով․
«16.1. Եթե «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածի
12-րդ մասում նշված՝ կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը
փոխելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը չի ներկայացվում մինչև նույն հոդվածով սահմանված՝ կենսաթոշակի վճարումը կանխիկ եղանակով շարունակելու ժամկետները, ապա վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով։ Այս դեպքում դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի հաշվառմամբ, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարող կազմակերպության
(բանկի կամ ազգային օպերատորի) ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարում է ծառայությունը՝
1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս․
2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն կետի 1-ին կետում նշված քաղաքների)` 2022 թվականի հունվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ
ձևավորելիս.
3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվար ամսվա
կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս.
4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվար ամսվա
կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս:
16.2․ Սույն կարգի 16.1-ին կետում նշված ամսվա վճարման ցուցակ ձևավորելիս կենսաթոշակը համապատասխան բնակավայրում հաշվառված՝ կանխիկ
եղանակով ստացող անձանց համար անկանխիկ եղանակով վճարող կազմակերպությունը (բանկը կամ ազգային օպերատորը) ծրագրային մոդուլի կիրառմամբ
պատահականության սկզբունքով ընտրվում է՝ հաշվի առնելով այդ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակում ներառման ենթակա՝ տվյալ բնակավայրում անկանխիկ
եղանակով կենսաթոշակ ստացող անձանց թվի համամասնություններն ըստ վճարող կազմակերպությունների։
16.3․ Սույն կարգի 16.2-րդ կետում նշված ամսվա վճարման ցուցակում ընդգրկվում են սույն կետում սահմանված կարգով ընտրված վճարող կազմակերպությունները։ Վճարման ցուցակը վճարող կազմակերպություն ուղարկելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում սոցիալական ապահովության ծառայությունն ընտրված վճարող կազմակերպության մասին տեղեկացնում է կենսաթոշակ ստացող անձին՝ հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային
փոստի հասցեին էլեկտրոնային (առկայության դեպքում) հաղորդագրություն ուղարկելու միջոցով։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: