8 Ապրիլի 2021, 506 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ և 154-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 145-րդ հոդվածի 1-ին մասը, Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 4-րդ ու 5-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությանը «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, 05100020/230520/0001030 համարի ապրանքային հայտարարագրով հայտարարագրված, 2002 թվականի արտադրության VIN/SN: 4A3AA46H52E162585 նույնացման համարով, 1.012.179 դրամ մաքսային արժեքով «MITSUBISHI GALANT» մակնիշի տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը՝ այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Սարակապի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) (պետական գրանցման համարը՝ 48.210.00170):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման և հաշվառման աշխատանքների ավարտից հետո երկամսյա
ժամկետում կազմակերպության հետ կնքել տրանսպորտային միջոցի անհատույց օգտագործման պայմանագիր։
3. Պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին: