Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2021, 499 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 975-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային
կազմակերպությունը լուծարելու մասին» N 975-Ա որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում և 3.1-ին կետում «մինչև 2021 թվականի մարտի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի հունիսի 30-ը» բառերով: