1 Ապրիլի 2021, 464 - Լ
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 226-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) աղբահանության համակարգի ռազմավարությունը՝ համաձայն N 1 հավելվածի․
2) աղբահանության համակարգի ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թվականների միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի։
2․ Պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրենց լիազորությունների շրջանակներում, աջակցություն ցուցաբերել պատասխանատու մարմիններին՝ սույն որոշման N 2 հավելվածով սահմանված միջոցառումների իրականացման համար։