Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2021, 428 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իր հաշվեկշռում հաշվառված 2017 թվականին թողարկված «FOTON-BJ-6802» մակնիշի, 800 VV 01 պետհամարանիշի (տեխնիկական անձնագրի համարը՝ KB542810, նույնացման համարը՝ LVCD4BDBXG031979, սկզբնական արժեքը՝ 22258333 դրամ, մնացորդային արժեքը՝ 9632911 դրամ) ավտոբուսը (այսուհետ՝ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ բոլոր ծախսերը ենթակա են կատարման՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին։