Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2021, 451 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև համաձայն «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաշվեկշռում հաշվառված գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել և նվիրաբերել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Կոստյա Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում գործող «Արմաթ ինժեներական լաբորատորիային» անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաշվեկշռում հաշվառված գույքը՝ համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և նվիրել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Կոստյա Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքերի նվիրաբերության և նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

հավելված1

հավելված2