Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2021, 445 - Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան, 9-րդ փողոցի 69/1 հասցեում գտնվող, 231.290.488 դրամ հաշվեկշռային արժեքով, 1862,4 քառ. մետր մակերեսով պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը, 95,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով օժանդակ շինությունները և դրանց զբաղեցրած՝ 0.17274 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման), իրավունքի գրանցման վկայական՝ N 24072020-01-0247, տրված՝ 2020 թվականի հուլիսի 24-ին) (այսուհետ՝ N 1 գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն ամրացված՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Հ. Թևոսյան 28 հասցեում գտնվող, 408.146.000 դրամ հաշվեկշռային արժեքով, 4309,1 քառ. մետր մակերեսով պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը, 1621,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով օժանդակ շինությունները, 617,4 գծամետր պարիսպը և դրանց զբաղեցրած՝ 2,17585 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման), իրավունքի գրանցման վկայական՝ N 09072020-01-0067, տրված՝ 2020 թվականի հուլիսի 9-ին) (այսուհետ՝ N 2 գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել՝
1) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված N 1 գույքի և N 2 գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված N 1 գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին.
3) սույն որոշման 2-րդ կետում նշված N 2 գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին: