Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2021, 434 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև համաձայն «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» N 25-Ա որոշման հավելվածով սահմանված ցանկում ընդգրկված և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված՝ 1800 միավոր, 94408812 ՀՀ դրամ սկզբնական արժեքով շարժական գույքը հետ վերցնել և, հեռավար կրթության կազմակերպման նպատակով, որպես նվիրաբերություն, տրամադրել Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցներին՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների, բացառապես գույքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածներում նշված հանրակրթական դպրոցների հետ գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

հավելված8

հավելված9

հավելված10

հավելված11