Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2021, 441 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Ռազմական ոստիկանության կառուցվածքն ու անձնակազմի թվակազմը հաստատելու մասին» N 884-Ն որոշման N 1 հավելվածը 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ կետով.
«21. Պաշտպանության նախարարության վարչական համալիրի պահպանության ապահովման բաժին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: