Կառավարության որոշումներ

31 Մարտի 2021, 425 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2133-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքով հողամաս օտարելու համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերությանն և/կամ «Արտաքսատա» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքով հողամաս օտարելու համաձայնություն տալու մասին».
2) լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով՝
«5. Էկոնոմիկայի նախարարին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ տասնօրյա ժամկետում ապահովել Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերության և «Արտաք-սատա» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրի կնքումը՝ համաձայն N 5 հավելվածի։
6. Հաստատել Պայմանագիրը՝ համաձայն հավելվածի։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

հավելված