25 Մարտի 2021, 398 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2069-Լ ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2148-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2069-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման և հավելվածի վերնագրերում «ԵՌԱՄՍՅԱ» բառերը փոխարինել «ՎԵՑԱՄՍՅԱ» բառերով.
2) որոշման 1-ին կետում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով.
3) որոշման հավելվածի 2-րդ կետում և 5-րդ կետի 2-րդ ենթակետում «փետրվար» բառերը փոխարինել «մայիս» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմ
բերի 24-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2148-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման և հավելվածի վերնագրերում «ԵՌԱՄՍՅԱ» բառերը փոխարինել «ՎԵՑԱՄՍՅԱ» բառերով.
2) որոշման 1-ին կետում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով.
3) որոշման հավելվածի 3-րդ կետում և 3-րդ կետի 2-րդ ենթակետում «փետրվար» բառերը փոխարինել «մայիս» բառերով.
4) որոշման հավելվածի 14-րդ կետում «ապրիլի» բառը փոխարինել «հուլիսի» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: