Կառավարության որոշումներ

25 Մարտի 2021, 382 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1638-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության գործողության ավարտը հօգուտ Հայաստանի Հանրապետության ապրանքներ ներմուծելու գործընթացը կանոնակարգելու մասին» N 1638-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1586-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ ՀՕԳՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՕԳՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունների կամ այլ պետական մարմինների կողմից» բառերից հետո լրացնել «, իսկ ռազմական դրության գործողության ավարտից հետո մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունների կողմից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: