Կառավարության որոշումներ

18 Մարտի 2021, 355 - Ա

«ՄԱԳՆՈԼԻԱ-ԿՈՄՖՈՐՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՎՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Մագնոլիա-Կոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Հայաuտանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում Բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Համաձայնություն տալ առաջարկությանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի սեփականությունը հանդիսացող 3,3274 հա հողամասը` համաձայն N 1 հավելվածի, կադաստրային արժեքով «Մագնոլիա-Կոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով:
3. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները՝ համաձայն N 2 հավելվածի։
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով ապահովելու սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի գործառնական նշանակության փոփոխության իրականացումը:
5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը 2 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` նախապես Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարին առաջարկելով լուծել ներդրումային ծրագիր իրականացնող ընկերության հետ կնքված պայմանագիրը:

 

հավելված1

հավելված2

հավելված3