Կառավարության որոշումներ

18 Մարտի 2021, 369 - Լ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Սոցիալական աջակցության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 -ին հոդվածի «ա» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագրի իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված միջոցառումների պատասխանատու կատարողները, յուրաքանչյուրն իր մասով, հաշվետու տարվա ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն` միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների իրականացման վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ամփոփում է ստացված տեղեկատվությունը, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 10-ը ամփոփ տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն և տեղադրում պաշտոնական կայքէջում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, քննարկելով ամփոփ տեղեկատվությունը, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է դիտարկումներ պատասխանատու կատարողներին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2