11 Մարտի 2021, 340 - Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ - ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՋԻԷՄ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «ՋիԷմ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված` Շինարարների փողոցի
N 23/9 հասցեում գտնվող՝ 0.020193 հեկտար մակերեսով հողամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
2. Համաձայնություն տալ Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Երևանի Շինարարների փողոցի N 23/9 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող՝ 0.020193 հեկտար մակերեսով, 913531.32 դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին ընկերության հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման պայմանագրի` սահմանված կարգով կնքումը՝ պայմանագրում նախատեսելով հետևյալ պայմանները՝
1) ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Շինարարների փողոցի N 23/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից մոտավորապես 2000.0 քառ. մետր մակերեսով բնակելի տարածքի տրամադրում՝ Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով.
2) Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժում` ընկերության միջոցների հաշվին.
3) ընկերությունը պարտավոր է իրականացնել ծրագիրն ամբողջությամբ և ծրագիրը չկատարելու (չիրագործելու) դեպքում Երևան համայնքին վերադարձնել քննարկվող 0.020193 հեկտար մակերեսով հողամասը և վճարել տուգանք՝ սույն որոշման կայացման պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով.
4) սույն որոշման 2-րդ կետում նշված 0.020193 հեկտար մակերեսով հողամասը կարող է օգտագործվել բացառապես բազմաբնակարանային շենքի կառուցման նպատակով՝ այդ հողի նպատակային նշանակությանը համապատասխան.
5) Շինարարների փողոցի N 23 և Շինարարաների փողոցի N 23/1 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցումից հետո՝ չկառուցապատվող 750 քառ. մետր մակերեսով հողամասն ընկերության կողմից բարեկարգելու, կանաչապատելու պայմանով:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակարանների նկատմամբ կիրառված սահմանափակումները (արգելանքները) Շինարարների փողոցի N 23/1 հասցեի նորակառույց շենքից փոխանակվող բնակարանների վրա կիրառելու ուղղությամբ:
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ օրենքով սահմանված կարգով ապահովել Շինարարների փողոցի N 23 շենքում հաշվառված քաղաքացիների դուրսգրման և նոր հասցեներում հաշվառման գործընթացները:
6. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ծրագրի շրջանակներում օտարման ենթակա հողամասի փոխանցումը և նշված հողամասի, ինչպես նաև Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային ապամոնտաժվող շենքի հողամասի մի մասի վրա կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի մասով քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթի տրամադրումը:
7. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարումները կատարվելու են ընկերության միջոցների հաշվին:
8. Նախատեսել առաջին փուլում կառուցվող շենքից (Ա մասնաշենք)` բնակելի 1-4-րդ (նախագծային 2-5-րդ, մոտավորապես 2000.0 քառ. մետր բնակելի մակերես) հարկերի նկատմամբ սահմանափակման գրանցում մինչև Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին համապատասխան փոխհատուցման կամ կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը: