Կառավարության որոշումներ

9 Մարտի 2006, 327 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաuտատելու մաuին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշման 1-ին կետի`

ա) «ա» ենթակետով հաստատված` Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 19-րդ կետի «Ժամկետը» սյունակում «փետրվարի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ին տասնօրյակ» բառերով.

բ) «գ» ենթակետով հաստատված` Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում 2006 թվականին փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկում`

ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետը,

28-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «մայիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ին տասնօրյակ» բառերով,

49-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով,

53-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 54-րդ կետով.

 

«

54.

«Հեռուստատեսության — ռադիոյի մասին» — «Հեռուստատեսության — ռադիոյի ազ­գային հանձնաժողովի կանոնակարգ»

Հայաստանի Հանրապետության օրենքնե­րում փոփոխություն կատա­րելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

83.2

ՀՀ արդարադատության նախարարություն

2006 թ.

մարտի 3-րդ տասնօրյակ

»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: