Կառավարության որոշումներ

11 Մարտի 2021, 322 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1408-Լ ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման hավելվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և կազմակերպությունների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2021-2022 թվականների ծրագրի միջոցառումները` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել սույն որոշմամբ սահմանված պետական կառավարման համակարգի մարմինների և պետական մարմինների ղեկավարներին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը: Միջոցառումների իրականացման համակարգումը վերապահել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:
3. Սահմանել, որ պետական կառավարման համակարգի և պետական յուրաքանչյուր մարմին յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում տեղեկատվություն՝ սույն որոշմամբ հաստատված, իր կողմից իրականացվող միջոցառումների կատարման ընթացքի մասին: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո ամփոփում և այն 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված