11 Մարտի 2021, 329 - Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Անահիտ Գևորգյան» անհատ ձեռնարկատիրոջ միջև 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կնքված՝ պետության կարիքների համար նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների մատուցման թիվ ՏԿԵՆ-ՀԲՄ-ԽԾԲ-2020/4Ն-3 պետական գնման պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանելով 2020 թվականի դեկտեմբերի 20-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի սեպտեմբերի 4-ին կնքված՝ պետության կարիքների համար նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների մատուցման թիվ ՏԿԵՆ-ՀԲՄ-ԽԾԲ-2020/2Ն-3 պետական գնման պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանելով 2020 թվականի դեկտեմբերի 25-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա: