Կառավարության որոշումներ

4 Մարտի 2021, 312 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 437-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7. Պայմանագրում փոփոխություններ կատարելու հիմքերը

Օրենսդրությամբ սահմանված դեպքերում ընդերքօգտագործման իրավունքի փոփոխության (թույլտվության ժամկետի երկարաձգում, ընդերքի տեղամասի ընդլայնում, ընդերքի տեղամասի մի մասի հրաժարում, օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխություն, լեռնահատկացման ակտի փոփոխություն), ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ կողմերի հարաբերությունները կարգավորող և օրենսդրությանը չհակասող այլ պայմանների ներառման կամ փոփոխման դեպքերում կողմերն ընդերքօգտագործման պայմանագրում կատարում են համապատասխան փոփոխություններ:».
2) N 2 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7. Պայմանագրում փոփոխություններ կատարելու հիմքերը

Օրենսդրությամբ սահմանված դեպքերում ընդերքօգտագործման իրավունքի փոփոխության (թույլտվության ժամկետի երկարաձգում, ընդերքի տեղամասի ընդլայնում, ընդերքի տեղամասի մի մասի հրաժարում, երկրաբանական ուսումնասիրության ծրագրի փոփոխություն), ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ կողմերի հարաբերությունները կարգավորող և օրենսդրությանը չհակասող այլ պայմանների ներառման կամ փոփոխման դեպքերում կողմերն ընդերքօգտագործման պայմանագրում կատարում են համապատասխան փոփոխություններ:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: