4 Մարտի 2021, 277 - Ա
«ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ (ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ) ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության զորքերի (Հավաքական ուժերի) նյութատեխնիկական և բժշկական համատեղ ապահովման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը: