Կառավարության որոշումներ

17 Մարտի 2004, 578 - Ն

«ՀԱՅՇԻՆԱՆՅՈՒԹԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԲԱԶԱ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. «Հայշինանյութառ» պետական ձեռնարկության «Գյումրիի առ—տրական բազա» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքը՝ որպես գույքի առանձին տարրեր` համաձայն N 1 հավելվածի, իսկ մնացած գույքը` որպես մեկ ամբողջական միավոր` համաձայն N 2 հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով։
        2.  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
        ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
        բ) գնորդի կողմից համապատասխան վճարումները կատարվելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
        3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման — գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
        4.  Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
       
     
Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր