Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2021, 263 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-278-Ն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 14-րդ ենթակետով՝
«14) ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում կատարելու կարգը՝ համաձայն N 14 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Սահմանել, որ՝
1) տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման ժամանակ տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը որոշելիս տրանսպորտային միջոցն արտադրողի կողմից տրանսպորտային միջոցի թափքի և (կամ) ամրաշրջանակի վրա փակցված նույնականացման պիտակների վրա նշված՝ թողարկման տարեթվի վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում հիմք է ընդունվում այդ տեղեկատվությունը,
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվության բացակայության դեպքում` տրանսպորտային միջոցի նույնականացման համարի 10-րդ նիշին համապատասխանող տարեթվի վերաբերյալ տեղեկատվությունը (տեղեկատվություն տրանսպորտային միջոցի թողարկման (մոդելային) տարեթվի վերաբերյալ), իսկ այդ տարեթիվը գրանցման (հաշվառման) ներկայացված տարեթվից բարձր լինելու պարագայում, որպես թողարկման տարեթիվ է նշվում պետական գրանցման ներկայացման տարեթիվը։».
3) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում՝
ա. 1-ին ենթակետի «ա1» պարբերությունում «քվադրոցիկլերը» բառը փոխարինել «քվադրիցիկլները» բառով,
բ. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով՝
«1.1) մոպեդները.»,
գ. 2-րդ ենթակետում «1-ին ենթակետում» բառերը փոխարինել «1-ին և 1.1-ին ենթակետերով» բառերով.
4) որոշման N 2 հավելվածի 34-րդ կետը «մոտոցիկլի,» բառից հետո լրացնել «տրիցիկլի, քվադրիցիկլի, մոպեդի և» բառերով.
5) որոշման N 11 հավելվածում՝
ա. ողջ տեքստում «քվադրոցիկլերը» բառը փոխարինել «քվադրիցիկլները» բառով,
բ. 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերություններում «մոտոցիկլետներ» բառը փոխարինել «մոտոցիկլներ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,
գ. 1-ին կետի 1-ին ենթակետի «գ», 2-րդ ենթակետի «ե», 3-րդ ենթակետի «է», «ը», «թ» և 4-րդ ենթակետի «գ» պարբերություններում «և մոտոռոլլերների» բառերը փոխարինել «, մոտոռոլլերների և մոպեդների» բառերով.
6) որոշման N 12 հավելվածում՝
ա. 11-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» բառերով,
բ. 12-րդ կետում «քվադրոցիկլերին» բառը փոխարինել «քվադրիցիկլներին, մոպեդներին,» բառերով,
գ. 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
7) որոշումը լրացնել N 14 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

հավելված