Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2021, 236 - Ա

ՄԱՌԼԵՆ ԱՐԹՈՒՐԻ ՅՈԼՉՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Մառլեն Արթուրի Յոլչյանին (ծնվ.՝ 1994 թվականի հուլիսի 23-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Նոր Խարբերդ, 18 փող., 66/23 տուն):