18 Փետրվարի 2021, 216 - Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 1 և 2 աղյուսակներում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին 2021 թվականին հատկացնել 470,200.0 հազ. դրամ (որից` առաջին եռամսյակում՝ 65,000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում՝ 227,000.0 հազ. դրամ, ինն ամսում` 377,000.0 հազ. դրամ), այդ թվում`
1) 17,000.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով (որից` առաջին եռամսյակում՝ 5,000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում՝ 17,000.0 հազ. դրամ).
2) 453,200.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով (որից` առաջին եռամսյակում՝ 60,000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում՝ 210,000.0 հազ. դրամ, ինն ամսում` 360,000.0 հազ. դրամ):
3. Թույլատրել սույն որոշման 2-րդ կետում նշված հատկացումը կատարել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման 4-րդ կետի 9-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված պահանջները։
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքները և ծառայությունները ձեռք բերել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան, մեկ անձից գնման ընթացակարգով՝ չկիրառելով նույն կարգի 23-րդ կետի 7-րդ, 32-րդ կետի 9-րդ ենթակետի (միայն հայտի ապահովման մասով), 71-րդ կետի 1-ին ենթակետի (բացառությամբ «զ» պարբերությամբ նախատեսված պայմանագրի (կանխավճարի) ապահովման), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները, ընդ որում, սույն որոշման 2-րդ կետի՝
1) 1-ին ենթակետում նշված ծառայությունների ձեռքբերման պետական գնման պայմանագիրը կնքել «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության հետ.
2) 2-րդ ենթակետում նշված աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման պետական գնման պայմանագրերը նախագծով նախատեսված յուրաքանչյուր փուլի համար շինարարական աշխատանքների իրականացման մասով կնքել «Անապատ-2» արտադրական կոոպերատիվի հետ, իսկ շինարարական աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման մասով՝ «Շինսերտիֆիկատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: