Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2021, 203 - Ա

ՍԵՐՈԲ ԴԱՎԻԹԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ԱՐՏՅՈՄ ՎՐՈՒՅՐԻ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԳԱՐԻԿԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»
օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության
2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել՝
1) Սերոբ Դավիթի Գրիգորյանին (ծնվ.` 1995 թվականի փետրվարի 4-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27).
2) Արտյոմ Վրույրի Սիմոնյանին (ծնվ.` 1995 թվականի փետրվարի 20-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27).
3) Արմեն Գարիկի Համբարձումյանին (ծնվ.` 1994 թվականի ապրիլի 11-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27):