Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2021, 181 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը, «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, NN 3 ու 6 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Արմստրոյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի հոկտեմբերի 21-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄ-ԽԾԲ-2020/4Ն-2 և 2020 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2020/5Ն-2 պայմանագրերում` պայմանագրերով նախատեսված նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների մատուցման ավարտի համար սահմանել նոր ժամկետ՝ սույն որոշման հիման վրա կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց 75 օր հետո՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Մոդուլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄ-ԽԾԲ-2020/1Ն պայմանագրում` պայմանագրով նախատեսված նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների մատուցման ավարտի համար սահմանել նոր ժամկետ՝ սույն որոշման հիման վրա կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց 50 օր հետո՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Ճաննախագիծ» ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄ-ԽԾԲ-2020/5Ն-1 պայմանագրում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Արմստրոյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի սեպտեմբերի 15-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄ-ԽԾԲ-2020/2Ն-2 պայմանագրում` պայմանագրերով նախատեսված նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների մատուցման ավարտի համար սահմանել նոր ժամկետ՝ սույն որոշման հիման վրա կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց 45 օր հետո՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

հավելված8