Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2021, 175 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 11 արձանագրային, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ֆինանսական կառույցների կողմից տրամադրվող վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի դրամով 14%-ը.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը ծրագրերին մասնակից բոլոր տնտեսավարողների համար կիրականացվի վարկային կամ լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, որի արդյունքում վարկերը կամ լիզինգը տնտեսավարողներին կտրամադրվեն 0% տոկոսադրույքով.
3) սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ընթացակարգերը պետք է համապատասխանեն սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի ընթացակարգերին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Արխիվ

2024

2023